Թուրքիայում սկսել են շրջանառվել տեղեկություններ այն մասին, թե ով կարող է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, եթե ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դառնա նախագահ: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, նոր հնարավոր վարչապետերի մասին խոսել է իշխող «Արդարություն և զարգացում» կու սակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

 

Նա նշել է, որ եթե Էրդողանն օգոստոսին ընտրվի երկրի նախագահ, ապա նրա պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի փոխվարչապետերից մեկը: Իսկ Թուրքիայի փոխվարչապետերը չորսն են' Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Բեշիր Աթալայը և Էմրուլլահ Իշլերը:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին: Առաջին անգամ նախագահը կընտրվի համաժողովրդական քվեարկության միջոցով: