Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի մասին Enjoykin «Nyash Myash» տեսահոլովակը Համացանցում ձեռք Է բերում այնպիսի ժողովրդականություն, որը զուգադրելի Է համաշխարհային աստղերի ժողովրդականության հետ: Հինգ օրում YouTube-ում այս տեսահոլովակի դիտումների քանակը մեկ միլիոնից ավելացել Է մինչեւ հինգ միլիոն յոթ հարյուր հազար, ինչն այն դարձրել Է ամենահանրաճանաչ տեսագրությունը ռուսաստանյան տեսահոլովակների մեջ:

 

Այսպես, օրինակ՝ եթե համեմատենք համաշխարհային հայտնի կատարողների նոր տեսահոլովակները, ապա Լանա Դել Ռեյի «West Coastե տեսահոլովակը, որը զետեղվել Է «Nyash Myash»-ից մեկ օր առաջ, ըստ YouTube-ի տվյալների՝ ապրիլի 21-ին դրությամբ հավաքել Է 7 միլիոն դիտում: Մայամիից ամերիկա-կուբացի ռեպեր, երգիչ եւ երաժշտական պրոդյուսեր Pitbull-ն իր «Wild Wild Loveե տեսահոլովակի նույն այդ 5,7 միլիոն դիտումը հավաքել Է սոսկ երեք շաբաթվա ընթացքում: Ռիհաննայի եւ Էմինեմի «Numbե երգի տեսահոլովակը մեկ ամսում դիտել Է միայն երկու միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ:

 

33-ամյա Պոկլոնսկայան մարտ ամսին նշանակվել Է Ղրիմի դատախազ, թերակղզի, որը հայտարարել Է իր անկախության մասին եւ բնակիչների հանրաքվեի արդյունքներով մտել Ռուսաստանի կազմ:

 

Պոկլոնսկայան նվագում Է դաշնամուր, սիրում Է նկարել: Ամուսնալուծված Է, դաստիարակում Է դստերը: Նշանակումից հետո բառացիորեն մի քանի օրում քնքուշ կապուտաչյա շիկահեր կինը դարձել Է Ճապոնիայի սոցիալական ցանցերի աստղը, որտեղ հայտնվել են նրա բազմաթիվ գծանկար-դիմանկարները: Այնուհետեւ նրա նկատմամբ սկսել են հետաքրքրություն հանդես բերել նաեւ այլ երկրների ինտերնետ-օգտատերերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: