Պակիստանի Սինդի նահանգի (երկրի հարավ-արեւելք) բարձր ատյանի դատարանը ընդունել Է այս իսլամական հանրապետության նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի դիմումը, որով նա խնդրում Է իրեն բացառել այն անձանց ցուցակից, ում արգելված Է մեկնել երկրից: Ինչպես տեղեկացնում Է «Ջիո» հեռուստաալիքիը, նրա դիմումի քննարկումը նախնական կարգով նշանակված Է ապրիլի 23-ին:

 

Քաղաքական գործիչը, որին ավելի վաղ պաշտոնական մեղադրանքներ Էին առաջադրվել պետական դավաճանության մեջ, արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան ցուցակում ներառվել Էր 2013 թվականի ապրիլին: Ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Պակիստանի իշխանությունները մերժել Էին նախկին նախագահի պաշտպանության դիմումը, որով խնդրվում Է նրան հնարավորություն տալ մեկնելու երկրից, որպեսզի նա Դուբայում (ԱՄԱ) տեսակցի հիվանդ մորը:

 

Մուշառաֆին մեղադրում են «2007 թվականի անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու» եւ «Սահմանադրության գործունեությունը կասեցնելու» մեջ: Քաղաքական գործիչն ինքը հայտարարել Է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: «Այն, ինչ ես արել եմ, արել եմ երկրի եւ իմ ժողովրդի համար: Ցավալի Է, երբ գիտակցում եմ, որ ինձ դավաճան են համարում»,-ընդգծել Է նա:

 

Եթե Մուշառաֆի մեղքն ապացուցվի, նրան սպառնում Է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: