Հայաստանի բռնցքամարտիկ, 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկ քառորդ եզրափակչում հաղթել է բրիտանացի Քրիսթել Բարկերին և դուրս եկել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ:

Գրիգորյանը դրանով իրեն արդեն ապահովել է մրցաշարի բրոնզե մեդալ և օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

81կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար դեռ պետք է հայքարի լեհ Ռաֆայել Ստաչևսկու հետ:

Այս մրցաշարը ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: