ffa.amԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով, ինչպես հայտարարվել է, ստանձնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքական թիմերի հետ տարվող աշխատանքների համակարգումը, անձամբ է գլխավորել մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կայանալիք մրցաշարում եւ այսօր առավոտյան հավաքականը հենց Բեռնար Շալանդի գլխավորությամբ է մեկնել ՆՀՀ Մակեդոնիա: Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ ՆՀՀ Մակեդոնիա են մեկնել նաեւ մարզչի օգնական Ալեն Գասպոն և ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը:

ՆՀՀ Մակեդոնիայում տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարի խաղացանկն այսպիսի տեսք ունի.

22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)
22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)
23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)
23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)
25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)
25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)

Խաղերի սկիզբը նշված է Երևանի ժամանակով