Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ապրիլի 23-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն' Թուրքիայում Հասանովը կմասնակցի Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 99-րդ ամյակին նվիրված արարողությանը: Այցելությունը կեզրափակվի ապրիլի 25-ին: