Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհերի թիվն անցել է հարյուրից, տեղեկացնում է «Ռյոնհապ» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 92 զոհվածների մասին:

 

Ինչպես ճշտում է Agence France-Presse-ը, հղում անելով առափնյա պահպանության տվյալներին, ապրիլի 22-ի առավոտվա դրությամբ աղետի հաստատված զոհերի թիվը 104 է, 198 մարդ անհայտ կորած է համարվում:

 

«Սեւոլ» մարդատար նավը, որի վրա եղել է 476 մարդ, խորտակվել է ապրիլի 16-ին: Ձերբակալված է մի քանի մարդ, այդ թվում՝ նավապետը՝ Լի Չժուն Սոկը: Նրան սպառնում Է պատժաժամկետ՝ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն: Քննիչների տվյալներով՝ նավապետն առաջինների թվում է լքել խորտակվող նավը: Բացի այդ, նավի ուղեւորները բողոքել են, որ անձնակազմը խորտակման ժամանակ պատշաճ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց տարհանումը կազմակերպելու համար, այլ միայն կոչ է արել բոլորին՝ մնալ իրենց տեղերում:

 

Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են Հարավային Կորեայի առափնյա պահպանության եւ նավատորմի 212 նավեր, գործի են դրված 550 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: