Մի խումբ հաքերներ, ովքեր իրենց կոչում են «Կիբերբերկուտ», իրենց ինտերնետային կայքում հրապարակել են մի փաստաթուղթ, որն իբր, պարունակում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի նամակագրությունը լրագրող Դմիտրի Բրուկովի հետ: Ինչպես հայտնում է անանուն խումբը, նամակագրությունից պարզ է դառնում, որ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանությունը ծրագրված է եղել Ավակովի կողմից: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

 

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ուկրաինայի Ռովնո մարզի դատախազությունից հայտնել էր Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության մասին, ով առավել հայտնի է Սաշա Բելի անունով:

 

Մինչ սպանվելը, Ալեքսանդր Մուզիչկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել՝ ռուս զինծառայողների դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ըստ ՌԴ հետաքննչական մարմինների տվյալների' նա կտտանքների է ենթարկել ռուս զինծառայողներին, ինչից հետո դաժանաբար սպանել նրանց։ Ըստ հետաքննության տվյալների' նա ավելի քան 20 գերի զինծառայողի է սպանել։