Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում, ապրիլի 22-ի առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը: Վթարի արդյունքում մոտ երկու տասնյակ ոչխար է սատկել, իսկ մի մասն էլ վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի:

 

Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության աշխատակիցներ, սակայն ոչ մի վայրկյան Երևան-Գյումրի ավտոճանապարհը կատարվածի հետևանքով անանցանելի չի եղել:

 

Ոստիկանությունը ձեռնարկկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոչխարներին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն: