Կիևի իշխանությունները հայտարարել են երկրի արևմուտքում և արևելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները լսելու և նրանց ընդառաջելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն' հղում անելով Ուկրաինայի կառավարության կայքը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արևմուտքում և արևելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները: Եվ ոչ միայն լսել, այլև ընդառաջել նրանց: Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնևյան համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ սկսել է կատարել պայմանավորվածությունների իր մասը: Այսպես, կասեցվել է երկրում հատուկ գործողությունների ակտիվ փուլը: Բացի այդ նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխման անցկացումը, իսկ Գերագույն ռադա օրինագիծ է մտցվել ցուցարարների համաներման մասին: Դրա հետ մեկտեղ կառավարությունը «երաշխավորում է ռուսաց լեզվի պաշտպանությունը և նրա հատուկ կարգավիճակի ամրագրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

«Խորհրդարանական կոալիցիան դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման համար»,- հավելել է նախարարների կաբինետը: