Կազանում ընթացող ԱՊՀ երկրների դպրոցական 2-րդ խաղերում կայացան բասկետբոլի մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը խաղաց մրցաշարի ուժեղագույն ընտրանու՝ Ռուսաստանի հավաքականի հետ: Հայ մարզուհիները զիջեցին 54:65 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին երկու հանդիպումներում Հայաստանը հաղթանակներ էր տոնել՝ պարտության մատնելով Մոլդովայի և Թաթարստանի հավաքականներին: Այս մասին գրում է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Թաթարստանի մայրաքաղաքում անցկացվում է ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնը, որի մասնակիցների թիվը հասնում է 1500-ի: Հայաստանի ընտրանին ելույթ է ունենալու Լիանա Բաղդասարյանի եւ Վերոնիկա Մանուկյանի գլխավորությամբ: