Կառավարությունը հավանություն տվեց խոշոր կազմակերպությունների համար տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնելու պարտադիր պայմանը վերացնելու նախագծին: Այդ նպատակով ընդունվեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 

Այս քայլը ֆինանսական լրացուցիչ ծանրություն է բիզնեսի համար և կարող է պարտադիր լինել միայն օրենսդրությամբ սահմանված առանձին դեպքերում: Միաժամանակ, ըստ ՊԵԿ նախագահի՝ նախագծով ներդրվում է հորիզոնական մոնիտորինգի համակարգ, ըստ որի՝ եթե խոշոր հարկ վճարողները կամավոր իրենց հաշվապահական հաշվառման ծրագրերն առցանց եղանակով հասանելի են դարձրել հարկային մարմինների համար, ապա նրանք չեն հայտնվի ստուգումների բարձր ռիսկայնության խմբում:

 

«Տնտեսվարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարցումներ ուղարկել հարկային մարմիններին, իսկ վերջիններս օրենքով պարտավորվելու են անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել նրանց՝ հաշվառումը ճիշ տ վարելու համար»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: