Եվրամիության Էներգետիկայի հարցերի կոմիսար Գյունտեր Էթինգերը ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին և Ուկրաինայի Էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանին հրավիրել է գազի հարցի շուրջն առաջին եռակողմ հանդիպմանը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Եվրահանձնաժողովի մի աղբյուր:

 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում հավաստել են քաղաքական մակարդակով գազի շուրջը բազմակողմ բանակցություններ վարելու Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի Էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը նախօրյակին հայտարարել է, որ ապրիլի 24-ին Բրատիսլավայում կարող են գազի խնդրին նվիրված բանակցություններ անցկացվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Սլովակիայի և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ համապատասխան նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես է եկել ռուսական կողմը: