Լեհաստանի կառավարությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունն ու քաղաքական կամքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կապակցմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասաց, որ թեպետ այդ հարաբերություններն այժմ սառեցված են, սակայն դա ընդամենը ժամանակի հարց է, և վաղ թե ուշ պետք է սկսվի երկխոսություն ՀՀ-ի և Թուրքիայի միջև:

 

«Լեհաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այդ որոշման մեջ լուրջ և քաղաքական գնահատական տվել մեկ դար առաջ կատարված իրադարձություններին, սակայն մենք վստահ ենք, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է երկխոսություն սկել և գնալ խնդիրները բանակցությունների միջոցով հարթելու ճանապարհով»,-նշեց Ռաչինսկին:


«Արմենպրես»-ի հարցին, թե ինքն ինչպես կմեկնաբանի Էրդողանի հայտարարությունը, դեսպանն ասաց, որ հայտարարության բովանդակությանը դեռ ծանոթ չէ և չի կարող կարծիք հայտնել:

 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի < /i>քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: