Հնդիկ ժողովուրդը եղբայրական հայ խողովրդի հետ նշում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն ասաց, որ Հնդկաստանում գիտեն մեկ դար առաջ հայերի հետ տեղի ունեցած ողբերգությ ան մասին: «Հնդկաստանում բազմաթիվ հայեր են ապրում, եւ նրանց միջոցով հնդիկ ժողովուրդը տեղյակ է պատմական անցքերին: Սա մեծ դժբախտություն է, որի պատճառով միլիոնավոր հայեր թողեցին իրենց տներն ու դարձան գաղթական: Հնդիկ ժողովուրդն այսօր աղոթում է ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար»,- ասաց Բաբուն:

 

Անդրադառնալով թուրքական ժխտողականությանը' Հնդկաստանի դեսպանը մտահոգիչ համարեց այն փաստը, որ ցեղասպանություն իրականացրած պետությունը' Թուրքիան շարունակում է ժխտել նախորդ դարասկզբին կատարած ոճրագործությունը: «Անշուշտ, դա մտահոգիչ է, քանի որ ցեղասպանությունը չդատապարտելը կհանգեցնի այլ ավելի հրեշավոր ոճրագործությունների կատարմանը: Սա համամարդկային ցավ է, եւ մարդկությունը պետք է «ոչ» ասի ցեղասպանություններին' դրանք կանխարգելելու համար»,- ասաց Սուրեշ Բաբուն:

 

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը' ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը' դ րանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: