ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 24-ին' ժամը 12.45-ին, ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժեղ քամուց մասնակի վնասվել են թիվ 30 տան տանիք, 10 էլեկտրասյուն և գերեզմանաքար:

 

Տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ին'ժամը 23.00-ի սահմաններում, Արագածոտնի Արտաշավան գյուղում ուժեղ քամո ւց պոկվել են Հ. Մ.-ին պատկանող տան տանիքը' 70 քմ և Հ. Հ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինության տանիքը' 20 քմ: Դեպքերի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: