Հայոց ցեղասպանության տարելիցը շատ կարևոր և հուզիչ իրադարձություն է Ֆրանսիայի համար: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

 

«Այն առանձնահատուկ ձևով առնչվում է նաև մեր երկրին: Հայկական ծագում ունեցող ֆրանսիացիները 500 հազարից ավելի են, և նրանք բոլորն իրենց վրա ինչ-որ ձևով զգացել են Հայոց ցեղասպանության հետևանքները»,-նշեց Անրի Ռենոն:

 

Դեսպանը նշեց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչը պատմական կարևոր իրադարձություն է: «Դա հնարավորություն է ընձեռում այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, անել դա: Ֆրանսիան արդեն օգտվել է իր հնարավորությունից»,-եզրափակեց Ռենոն: