Ֆրանսիան ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազար դեսպան Անրի Ռենոն:

 

«Հույս ունենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն առիթ կհանդիսանա հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման համար»,- նշեց Անրի Ռենոն:

 

Նա ընդգծեց, որ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է Թուրքիայի և Հայաստանի համար, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման և ապագա զարգացման համար: