Ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ապրիլի 25-ին' ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

 

Կդադարեցվի, մասնավորապես, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների, Նոր Նորք վարչական շրջանի' 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածների և Էրեբունի վարչական շրջանի' Մուշավանի 7-10, Դավիթ Բեկ, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների: