Մարիուպոլի քաղաքապետարանը հատուկ գործողությունների արդյունքում ազատվել է բոլոր ցուցարարներից: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Մարիուպոլի քաղաքապետարանն ազատված է բոլոր խռովարարներից և կարող է վերսկսել իր բնականոն գործընթացը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։

 

«Քաղաքային խորհրդի շենքը գտնվում է ՆԳՆ-ի ներկայացուցիչների պաշտպանության ներքո։ Քաղաքապետը գտնվում է շենքում: Հատուկ գործողությունն իրականացնելու ընթացքում զոհեր չեն գրանցել»,-ասել է Ավակովը։

 

«Քաղաքային խորհրդի շենքը գրավելու հատուկ գործողությունների ընթացքում տուժել է 18-ից 28 տարեկան հինգ քաղաքացի: Նրանք բոլորն էլ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն. տուժողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր»,-այս մասին հայտնում է «Хроника мировых новостей» պորտալը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկի քաղաքային խորհրդի շենք են մուտք գործել անհայտ զինված մարդիկ: Անջատողականներն ու ռուսամետ ցուցարարները շարունակում են վերահսկել Դոնեցկի շրջանի մի քանի քաղաքներ:

 

Ռուսամետ ցուցարարների վերահսկողության տակ է մնում Մակեևկայի քաղաքային խորհրդի, Մարիուպոլի քաղաքապետարանի, Կրամատորսկի քաղաքային խորհրդի շենքերը: Ենակիևում ռուսամետ ցուցարարների ձեռքում է մնում քաղաքային խորհրդի ու ոստիկանության շենքը: