Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ կայացած առաջին խաղին, նշել է.

«Մենք վերահսկում էինք խաղի ելքը, սակայն «Ռեալը» սպասում էր հակագրոհների և նրանք ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր նման իրավիճակներում կարող են ստեղծել պահեր: Այսօր իմ տղաներն իրենց ողջ ուժերը ներդրեցին: Չի կարելի հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք խաղում էինք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: