Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը խոսել է իր սիրելի զբաղմունքի մասին և ասել, թե ինչն է գնահատում ընկերների մեջ: Սարկսովը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի բլից հարցերին:

-Ո՞ր որակներն եք ավելի շատ գնահատում տղամարդկանց և կանանց մեջ:

-Տղամարդկանց մեջ' քաջությունը և նպատակասլացությունը, իսկ կանայք պետք է լինեն իմաստուն, խելացի և հավատարիմ:

-Ի՞նչն եք ավելի շատ գնահատում ընկերների մեջ:

-Հավատարմությունը:

-Ո՞րն է Ձեր սիրելի զբաղմունքը:

-Բացի ֆուտբոլից, սիրում եմ ժամանակ անցկացնել համակարգչի առաջ, խաղալ տղայիս հետ և ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

-Ո՞րն է Ձեր բնավորության գլխավոր գիծը:

-Նպատակասլացությունը:

-Իսկ ո՞րն է Ձեր գլխավոր թերությունը:

-Ալարկոտությունը:

-Որտե՞ղ կցանկանայիք ապրել, բացի Ռուսաստանից:

-ԱՄՆ-ում: Մի հարցրեք, թե ինչու: Կարելի է միայն տեսնել Նյու-Յորքը, և ամեն ինչ պարզ կլինի: Դա լավագույն քաղաքն է, որ ես տեսել եմ:

-Ովքե՞ր են Ձեր համար հերոսներ:

-Իմ ծնողները:

-Ինչպիսի՞ ունակություն կցանկանայիք ունենալ:

-Թռչելու (ժպտում է):

Ձեր նշանաբանը:

-Ամբողջ ուժով: