ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

 

Ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: