Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն: Ընդունելության ժամանակ ելույթ են ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը և Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոն:

 

Lurer.com-ին տված հարցազրույցում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ընդգծել է, որ Հայոց ցեղսպանությունն անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից ճանաչել որպես պատմական փաստ և առաջին հերթին Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը: «Դա ընդունում են նաև թուրք բազմաթիվ մտավորականներ, կուսակցությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, որ այսօր Թուրքիայի հասարակության տարբեր հատվածներ առերեսվում են իրենց պատմությանը: 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն անհրաժեշտ է ճանաչել' հետագայում նման ոճիրները, ինչպիսին նաև Ռուանդայում տեղի ունեցածն է, բացառելու համար»:

 

Միաժամանակ, Փարիզի քաղաքապետը կարևորել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն իրավական գնահատական տալը և նշել, որ իր տեղեկություններով այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: