Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունները Ցեղասպանության ենթարկվածների թռներին համարժեք չեն ոչ ճանաչմանը և ոչ էլ ներողություն խնդրելուն:

 

«Ֆրանս Պրես» գործակալությամբ հրապարկած բաց նամակում Ազնավուրը ենթադրում է, որ Էրդողանի այդ հայտարարությունն առաջին քայլն է երկխոսությանն ընդառաջ, որը հայ ժողովրդին մերժում էին 100 տարի շարունակ: «Մարդկանց միջև հարաբերությունները պետք է կառավարի մարդասիրությունը: Բանականությունը հուշում է, որ ցավակցության այդ արտահայտությունն ունի այլ շարժառիթ՝ բացի երկխոսությունից, որն այնքան կարևոր է պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով»,-  ասված է նամակում:

 

Միաժամանակ, աշխարհահռչակ շանսոնյեն նշել է, որ Էրդողանը շարունակում է հրաժարվել 1915թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից, իսկ նրա օգտագործած «ցավակցություն» բառը պետք է դիտել որպես քաղաքական գործչի անձնական ցանկություն՝ ներկայացնել ցուցադրական բաց դիրքորոշում:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապվածպաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է,թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվարժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար' լինեն թուրք, քուրդ,արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով, հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղիունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ,ինչպես, ըստ նրա, ժողովուրդն է ասում, «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանը մարդկությանպարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի' այդշրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով, «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիականության պահանջն է»: «Առաջինհամաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուրցավն են: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւգիտական պատասխանատվություն է», -ն շել է նա: