Ինչպես հայտնում է ria.ru-ն, ապրիլի 25-ի առավոտյան Ուկրաինայի Օդեսայի շրջանի մոտ գտնվող անցակետում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում նաև' մեկ ոստիկան: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

«Անհայտ դիմակավորված անձինք ավտոմեքենայով մոտեցել են անցակետին և նռնակ նետել այդ ուղղությամբ: Այս միջադեպ արդյունքում վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում' մեկ ոստիկան: Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ վերջիններիս ցուցաբերվել է առաջին օգնություն»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Վիրավորներն իրենց մարմնի հատվածներում հիմնականում ստացել են բեկորային հարվածներից առաջացած վերքեր: Միջադեպի պատճառը դեռ չի հաղորդում, դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: