ffa.amԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Այսօր մրցաշարի երրրորդ տուրում մեր հավաքականը մրցում էր Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է Կիպրոսի Մ-17 հավաքականի հաղթանակով 4:1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփել է Էմիլ Ղուկասյանը: