Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սամանապահ զորքերը ապրիլի 26-ին հանդիսավորությամբ նշեցին ՀՀ Սահմանապահի օրը: Սահմանապահ զորքերին մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորեց ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը:

 

«Յուրաքանչյուր անգամ այս տոնը նշելիս՝ մեր ուրախությունն ու ոգևորությունը բազմապատկվում են՝ ականատես լինելով հայոց Սահմանապահների ձեռքերումներին, մասնավորապես՝ պետական սահմանի պահպան ության հուսալիության մակարդակի բարձրացմանը: Հատկապես Սահմանապահների այսօրվա սերունդը պետք է հիշի, որ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը ստեղծվել են արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին և անցել են ձևավորման ու զարգացման փորձություններով լի ճանապարհ»,-ասաց Եպիսկոպոսյանը՝ հավելելով, որ դա պետք է ուղենիշ հանդիսանա, որպեսզի յուրաքանչյուրն այս կառույցին վերաբերվի ոչ թե սոսկ որպես ծառայության վայրի, այլ մեծ արժեքի՝ հայրենիքի անվտանգության կարևորագույն պատվարի:

 

Եպիսկոպոսյանի խոսքով՝ Սահմանապահ զորքերը պետության կյացած ռազմական կառույցներից է, որը կրում է հայ զինվորականության լավագույն ավանդույթները: «Տարածաշրջանում թուլացման միտում չցուցաբերող լարվածությունը, որը հետևանք է թշնամաբար տրամադրված մեր որոշ հարևանների անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրողությունների դինամիկ փոփոխությունը, ստիպում են աչալրջորեն հետևել տեղի ունեցող գործընթացներին և օպերատիվորեն արձագանքել հնարավոր ոչ ստանդարտ իրավիճակներին»,- ասաց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը:

 

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը շնորհավորեց Սահմանապահ զորքերի մասնագիտական տոնի և Սահմանապահ զորքերի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրենիքի սահամնների պահապանների պատվին: Այդ առիթով ցանկանում եմ ամենաջերմ շնորհավորական բառերն ուղղել այստեղ գտնվող սահմանային ծառայության վետերաններին: 22 տարի է, ինչ Հայաստանի Սահմանապահ զորքերը գոյություն ունեն և արդեն գործում են մասնագիտա կան հենքի վրա սահմանային անվտանգության ապահովման պետական քաղաքականության նորացված նորմատիվ իրավական բազայի, միջազգային պայմանագրային հարաբերությունների և սարքավորումով պետական սահմանի առկայության պայմաններում»,- ասաց Աբրահամյանը:

 

Հանդիսավոր արարողության ավարտին հաջորդեց հանդիսավոր շքերթը, որից հետո ՀՀ Սահմանապահ զորքերի մասնակցությամբ տեղի ունեցան ցուցադրական ելույթներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով' Սահմանապահի օրվա կապակցությամբ և հայրենիքի սահմանների անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեցին մի խումբ սպաներ, զինվորներ, վետերաններ: