Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն «Шустер LIVE» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ խորհրդարանում քննարկվում է նախագահ ընտրելու լիազորությունը Գերագույն ռադային փոխանցելու հարցը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Այժմ քննարկման է դրվել խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորությամբ օժտելու հարցը»,-ասել է Տիմոշենկոն' «Шустер LIVE» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել մայիսի 25-ին նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ, որի մասնակցում է 23 թեկնածու: