WBO, WBA և IBO վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ապրիլի 26-ին պետք է պաշտպանի չեմպիոնի գոտին Ալեքսա Լեապայի դեմ մենամարտում:

Մենամարտը կկայանա գերմանական Օբերհաուզեն քաղաքում: «Ես հույս ունեմ, որ այս մարտն ուկրաինացի ազգին ազատության զգացում կտա: Ռինգում լինելու ենք միայն մենք երկուսով և մենամարտելու ենք միմյանց դեմ: Սպորտում ես սովորեցի զգացմունքային չլինել»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է գերմանական Bild հանդեսը: Մի շարք ԶԼՄ-ներ մենամարտին քաղաքական երանգ են տալիս' փաստելով. «Կլիչկոն այսօր մենամարտելու է հանուն Ուկրաինայի և Պուտինի»:

Կլիչկոն իր ակտիվում ունի 61 մենամարտ, իսկ Լեապան' 30: Ռուսական հեռուստալիքները չեն հեռարձակելու Կլիչկոյի մենամարտը: