Ապրիլի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում կրակոցներ են հնչել՝ Գյումրու Բուլվարային թաղամասում, ավելի կոնկրետ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:

Տեղի ունեցածի արդյունքում, հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արտակ Մարատի Անդրիասյանը՝ ծնված 1987 թվականին:

Ինչպես galatv.am-ի լրագրողին փոխանցել են Գյումրու բժշկական կենտրոնից, այս պահին Արտակի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են: