26-ամյա ՀՀ քաղաքացի Մկրտիչ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ կեղծ անձնագրով պետական սահմանն ապօրինի հատելը, և ընդհանուր առմամբ դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

 

Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Մկրտիչ Սարգսյանի նախնական կալանքի տակ պահելու ժամկետը՝ 11 ամիսը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 1 ամիս ժամկետով: Միաժամանակ դատարանը կիրառել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինե որոշումն ու Մկրտիչ Սարգսյանին ազատել նշանակված պատժից:

 

Ըստ մեղադրանքի՝ Մ.Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու պատճառով հնարավորություն չունենալով իր օրինական փաստաթղթերով տեղաշարժվել արտասահմանյան երկրների սահմանային կետերով, իբրև թե բջջային հեռախոսի քարտ գնելու պատրվակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հափշտակել է համադասարանցու' Խաչատուր Ֆերոյանի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը: Այն իր կողմից անձամբ օգտագործելու նպատակով կեղծել է, մասնավորապես՝ փակցրել է իր լուսանկարը և առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելով՝ 2013 թվականի փետրվարի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով մեկնել է «Շերեմետեվո-3» օդանավակայան: Եվ միայն ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցներն են բացահայտել անձնագրի կեղծված լինելու հանգամանքը և հաջորդ օրը' փետրվարի 24-ին, Մոսկվա-Երևան չվերթով նրան արտաքսել են ՀՀ:

 

Մանրամասները՝ այստեղ: