Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանում մարտական բախման ընթացքում վիրավորվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՆԳՆ-ի 4 զինվոր: Այս մասին հայտնել է ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

 

Ապրիլի 28-ի առավոտյան հաղորդագրույթուն էր ստացվել այն մասին, որ Կրամատորսկի օդանավակայանում, որը շարունակվում է վերահսկել Ուկրաինայի ուժայինների կողմից, հրաձգություն է տեղի ունեցել: Ուժայինները մի քանի անգամ ականանետ են կիրառել, որի ի պատասխան կրակ է բացել վերջիններիս ուղղությամբ:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ձերբակալվել է Ուկրաինայի դաշնայնացման 13 կողմնակից, որոնց մոտից առգրավել են մահակներ, սաղավարտներ, պայթուցիկ նյութեր: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժին, կատարվում է ստուգում:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Խարկովի կենտրոնական հրապարակում Ուկրաինայի դաշնայնացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: