Օրերս հայաստանյան մեդիադաշտում տեղի ունեցավ էլեկտրոնային մեդիայի խոշորացման գործընթաց: International Media Holding-ը իր կազմի մեջ ընդունեց «Անի Քոչար Փրոդակշն»-ին: Վերոհիշյալ ընկերությունը հայկական մեդիադաշտի կայացած և խոշոր նախագծերից էր, որի կազմի մեջ են մտնում esem.am, pressident.am կայքերը և «Բարև, ես եմ» ամսագիրը, որը մշտապես առաջատարն է եղել հայկական ամսագրերի մեջ թե` իր տպաքանակով, թե' իր վարկանիշով:

 

Շարունակելով Հայաստանում և արտերկրում թարմ շունչ հաղորդող և, ըստ էության, նորարարական ծրագրեր իրագործելու մարտավարությունը' International Media Holding-ի սեփականատեր Արման Վարդանյանը շուտով ավարտին կհասցնի նոր, խոշորագույն նախագծեր, որոնք միտված են մեդիա-դաշտի խոշորացմանն ու որակապես բարձր նոր մեդիայի ստեղծմանը թե Հայաստանում, թե արտերկրում:


International Media Holding-ը այն բացառիկ ընկերություններից է, որ կարճ ժամանակահատվածում դարձավ մեդիադաշտի առաջատարներից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Հոլդինգի ցանկացած նոր նախագիծ ռեկորդային կարճ ժամանակահատվածում դառնում է ոլորտի առաջատար կառույցներից մեկը: Նախատեսված է մոտ ապագայում ներկայացուցչություններ բացել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում:


Այսօր արդեն International Media Holding-ի կազմում են Հայաստանում և Վրաստանում մեծ ճանաչում և լսարան ունեցող մի շարք էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ` Lurer.com, MediaMall.am, MediaMall.ge, Esem.am, Pressident.am, Restmall.am կայքերը և «Բարև', ես եմ» ամսագիրը