Ինչպես հայտնում է newsru.ua-ն, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նպատակահարմար չի գտնում բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն՝ «Интер» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

 

Ըստ Տիմոշենկոյի՝ Ռուսաստանի Դաշնությունն առանց բանակցությունների պետք է կատարի 3 գլխավոր պայման:

 

«Խոսքը ժնևյան պայմանավորվածությունների մասին է: Առաջինը պատանդների անհապաղ ազատումն է, երկրորդը՝ շրջափակված շենքերի ազատումը և Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրս բերումը: Հակառակ դեպքում անիմաստ է ինչ-որ բան խոսել»,-հայտարարել է Տիմոշենկոն:

 

Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո Ուկրաինան դարձել է այն երևույթի օրինակը, թե ինչպես պետք է պայքարել սեփական ազատության համար:

 

«Եվ Պուտինը մեզ այդ ազատության պայքարը չներեց»,-ավելացրել է Տիմոշենկոն:

 

Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հաջորդ հարձակումը կձեռնարկվի նախագահական ընտրությունների ընթացքում:

 

«Մենք պետք է վերջ դնենք Ուկրիանայում հարկադրված պատերազմին և Պուտինի ռեժիմին»,-այս արտահայտությամբ է ելույթն ավարտել Ուկրիանայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն: