Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո ԱԺ ամբիոնից տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Գալուստ Սահակյանը հավաքել է 101 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 3 ձայն: Քվեարկության մասնակցել է 106 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի եւ խորհրդի՝ ապրիլի 26-ին կայացած նիստերում որոշվել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Ապրիլի 28-ի նիստի ընթացքում խորհրդարանն ավարտեց ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկումը: ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին ՀՀԿ խմբակցությունից Գալուստ Սահակյանը և ինքնառաջադրված թեկնածու՝ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Հակոբյանը հանել էր իր թեկնածությունը: Խորհրդարանն ԱԺ նախ ագահին ընտրել է փակ քվեարկությամբ: ՀՅԴ-ն ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը քվեարկության չեն մասնակցել: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց պատգամավորներին ազատ են թողել ԱԺ նախագահի ընտրության հարցում: