Դերասան Վարդան Պետրոսյանին ապրիլի 29-ին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Այսօր մոտավորապես երկու ժամ առաջ «Դատապարտյալների հիվանդանոցից» «Նուբարաշեն» է տեղափոխվել Վարդան Պետրոսյանը: Նա այժմ մեկուսարանի բժշկական մասում է»,-հայտնեցին մեզ «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկից:

 

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության' Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։

 

Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն' ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ' 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «գազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս' որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով:

 

Գործի իրեղեն ապացույցներն են երկու ցայտապաշտպանիչները, հողը, պլաստմասե դետալների բեկորները, սպիտակ ներկանյութը ,«ՎԱԶ-21214» մակնիշի 870 OL 64 պ/հ ավտոմեքենայի հայելիները, բջջային հեռախոսը ' փաթեթավորված և կնիքված ութ փաթեթներում: