Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահմանին 8 կիլոմետր երկարությամբ բետոնե պատ են սկսել կառուցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը: Պատի առաջին աղյուսներն արդեն տեղադրվել են:

 

Թուրքական պաշտոնական շրջանակների պնդմամբ' պատի կառուցումը Հաթայի Ռեյհանլը գավառում նպատակ ունի կանխարգելել Սիրիայից դեպի Թուրքիա անօրինական մուտքն ու մաքսանենգությունը: Կառուցվող պատի բարձրությունը լինելու է 3 մետր, իսկ լայնությունը' 2,5 մետր: Սահմանին բարձրացող պատի նախնական երկարությունը կլինի 1200 մետր, իսկ հետագայում այն կհասցվի 8 կիլոմետրի: