Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման փուլն այս տարի առանձնացավ թեկնածուների առատությամբ: «Հայաստանի նման փոքր երկրի համար նախագահի 7 թեկնածու ունենալն ուղղակի աբսուրդ է, այն պարագայում, երբ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է», - գտնում է քաղաքագետ Արշավիր Գասպարյանը: ՀՅԴ Գյումրու կառույցի պատասխանատուն ավելի քան վստահ է, որ որեւէ ընտրապայքար առաջիկա ընտրություններում չի ծավալվելու, քանի որ, ըստ նրա, Հայաստանում արդեն վաղուց նշանակումներ են լինում եւ ոչ թե ընտրություններ: