Ադրբեջանական բանակում շարունակվում են տարբեր միջադեպերը, որոնց զոհ են գնում կամ վիրավորվում ադրբեջանցի զինվորները: Հերթական դեպքը գրանցվել է պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զենքի հետ վարվելու կանո նները խախտելու արդյունքում զորամասում ծառայող զինվոր Ջավիդ Միրզոևը «պատահաբար» կրակել է ծառայակցի' Նասիմ Ռուստամովի վրա:

 

Ռուստամովն անմիջապես հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

 

2014 թ. հունվար-ապրիլ ամիսներին ադրբեջանական բանակում գրանցվել է 29 կորուստ, որոնցից 20-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում' այդ թվում 10 զինծառայող ինքնասպան են եղել: Հիշյալ ժամանակաշրջանում վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 38 զինծառայող: