Հայ ծանրորդ 56կգ քաշային Լևոն Մանուկյանը, երկամարտում ցույց տալով 214կգ արդյունք, զբաղեցրեց 3-րդ տեղը և նվաճեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալը:

Մանուկյանը պոկում և հրում վարժություններում ցույց տվեց համապատասխանաբար 93կգ և 121կգ արդյունք:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրայր Հովհաննիսյանը 204կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի մարզիկ Ստեֆան Մանեան՝ 230կգ:

50կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Մինասյանը:

Մրցաշարն ընթանում է Լեհաստանի Չեխանով քաղաքում: