«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված բոլոր հարցերին կառավարությունը պետք է հիմնավոր պատասխան տա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Դրա համար մենք ժամանակ ենք խնդրել: Քաղաքական ուժերին ենք դիմել, որպեսզի իրենք ներկայացուցիչներ ունենան, միասին աշխատենք և պատասխան տանք մեր քաղաքացիներին»,-ասաց վարչապետը:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքն արդեն արել է առաջին քայլը՝ ԱԺ-ի հաստատմանը ներկայացնելով նախագիծ, որով կասեցվում են տույժերն ու տուգանքները: «Մնացած հարցերի շուրջ մենք պետք է հիմնավոր, Սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ նախագիծ ներկայացնենք», ասաց նա՝ ընդգծելով, որ պետք չէ շտապել, իսկ պարտադիր բաղադրիչը «դե ֆակտո» կասեցված է:

 

Նա նշեց, որ մնացած հարցերն արդեն պարզ և հստակ կլինեն քննարկումների ավարտից հետո: Հարցին, թե քաղաքացիները ցանկանում են հստակ իմանալ' պահվելո՞ւ են իրենցից կուտակային վճարները, թե ոչ, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ հստակ կլինի միայն որոշման կայացումից հետո: