Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Նախագահի և վարչապետի հետ և փոխանցել է իր ցանկությունը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր վերանշանակման մասին հարցին: «Ես հույս ունեմ, որ իմ ցանկությունը կբավարարվի»,- ասաց նա՝ չցանկանալով մասնրամասնել, թե որն է իր ցանկությունը:

 

Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում իր վերանշանակումը, Թովմասյանը պատասխանեց, որ ըստ ՀՀ Սահմանադրության ՀՀ կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում, իսկ այդ 20 օրը դեռ չի անցել: Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: