Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և 5 հոգուց բաղկացած մեկ ընտանիքի անդամների հետ:

 

Կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան ANS PRESS լրատվական գործակալությանը հայտնել է, որ հանդիպումը տեղի ունեցել ապրիլի 29-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ Ադրբեջանում պահվող գերիներին տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքների մասին: Նրանց տեղեկություններն էլ պետք է փոխանցվեն ընտանիքների անդամներին: