Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումից առաջ' անդրադառնալով գնդակը վերահսկելուն, հեգնանքով է խոսել: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

«Աշխարհը լի է փիլիսոփաներով, ովքեր հասկանում են ֆուտբոլից ավելին, քան ես: Նրանք ունեն իրենց փիլիսոփայական տեսությունները: Երբ գնդակը մեզ մոտ լինի, կփորձենք գրավել մրցակցի դարպասը, իսկ երբ այն լինի մրցակցի մոտ' կպաշտպանվենք, որպեսզի գոլ բաց չթողնենք»,-նշել է Մոուրինյուն: