ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը քաջատեղյակ է ոլորտում առկա խնդիրներին և դրանք խմբագրելուց հետո կներկայացնի հստակ ծրագրեր: «Նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը ստացել եմ երկրի նախագահից և վարչապետից: Խնդրում եմ՝ ծրագրային հարցերի համար ժամանակ տալ: Ոլորտում կան խնդիրներ, որոնց քաջատեղյակ եմ, դրանք խմբագրելուց հետո կլինեն հստակ ծրագրեր»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունում կադրային մեծ փոփոխություններ անել չի պատրաստվում, քանի դեռ ծրագրերը պատրաստ չեն լինի: