Ինչպես հայտնում է ria.ru-ն, ուկրաինական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկի ինը անցակետ: Քաղաքը բոլոր կողմերից արգելափակված է։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

 

Սլավյանսկում ուկրաինացի զինվորականները գրավել են նաև Կարաչուն լեռան վրա գտնվող հեռուստակենտրոնը:

 

«Այնտեղ մերոնք նռնականետներ չունեին, միայն ինքնաձիգներ։ Ինքնաձիգով ԲՄՊ-ին ոչինչ չես անի, այդ պատճառով էլ մենք մի քիչ կրակեցինք և հեռացանք։ Այժմ նրանց սպասում ենք երկրորդ անցակետում»,-ասել է տեղի ապստամբների անցակետերից մեկի հրամանատարը։

 

Նշենք, որ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկի վրա: Սլավյանսկի ցուցարարների առաջնորդներից մեկի խոսքով՝ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է, երկնքում 20 ինքնաթիռ է պտտվում, ծայրամասերում՝ հետևակ: