Երեկ` մայիսի 1-ին, կորել է Վայոց ձորի մարզում գտնվող զորամասերից մեկի ավագ լեյտենանտը: Այդ մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սպայի անհետանալու ամսաթվի հետ կապված տեղեկությունը նախնական է: Ավագ լեյտենանտի կորելու երկու վարկած կա. կամ նա խեղդվել է լճում, կամ' մոլորվել:

 

Հովհաննիսյանի խոսքով' իրականացվում են ինտենսիվ որոնումներ' ավագ լեյտենանտին գտնելու ուղղությամբ: