Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի գործունեությունը»:

 

Հարցվածների մեծամասնության՝ 47% (1537 ձայն), Կարեն Սարիբեկյանի աշխատանքը գնահատել է անբավարար, 3%-ի (101 ձայն) համար պատգամավորի կատարած աշխատանքը բավարար է: «Գերազանց» տարբերակն ընտրել է հարցվածների 10% տոկոսը (335 ձայն), «Միևնույն է» տարբերակը' 37%-ը (1240 ձայն), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 3%-ը (100 ձայն):

 

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 3313 ընթերցող: