ՀՀ նախագահի թեկնածուի փաստաթղթերի ամբողջական փաթեթը' ընտրագրավը վճարելու մասին անդորրագրով, ԿԸՀ դեռևս չի ներկայացրել ՄԱԱ տնօրեն, ՀՀ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանը: Ավելի վաղ նա կոչով դիմել էր ՀՀ գործարար աշխարհի ներկայացուցիչներին, ունեցել որոշակի պայմանավորվածություններ' ընտրագրավի վերաբերյալ: ԿԸՀ սահմանած 48 ժամ վերջնաժամկետը լրանում է վաղը ժ. 14.00-ին, սակայն առայժմ հստակ չէ' գործարարները կաջակցե՞ն նրան, թե՞ ոչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԱԱ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ հստակություն չկա:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներից միայն Նարինե Մկրտչյանը չէ, որ չի վճարել ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրագրավը: